Իտալիայի Գավաթի 2011/12 խաղարկության 1/8 եզրափակիչում «Նապոլի»-ն «Սան Պաոլո» մարզադաշտում ընդունել էր «Չեզենա»-ին:
Վալտեր Մացցարիի սաները կարողացան առավելության հասնել իրենց մրցակցի նկատմամբ և դուրս գալ հաջորդ փուլ: 20-րդ րոպեին հյուրերի կազմում աչքի ընկավ Ստեֆան Պոպեսկուն` բացելով խաղի հաշիվը: Սակայն «Նապոլի»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց Էդինսոն Կավանիի և Գորան Պանդևի` 65-րդ և 86-րդ րոպեներին խփած գոլերի շնորհիվ 2:1 հաշվով հաղթանակ տանել:






































