Մոսկվայի il Pittore իտալական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի փաստով հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է ռեստորանի կառավարիչ, «Կասաբելլա» ընկերության գլխավոր տնօրեն Սուրեն Մկրտչյանը։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Քննիչները հարցաքննում են Մկրտչյանին որպես կասկածյալի և որոշում նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնելու հարցը։
Հունվարի 9-ին il Pittore ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել էին ռեստորանի 3 աշխատակիցներ, ևս 38-ը, այդ թվում` 6 հայ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել։
Ենթադրվում է, որ պայթել են ռեստորանի շենքի կցակառույցում տեղադրված գազի բալոնները։
Հարուցված գործը քննվում է Ռուսաստանի քրեական օրենսգրքի երեք հոդվածներով` «անզգուշությամբ մահ պատճառելու», «անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու» և «գույքը անզգուշությամբ ոչնչացնելու կամ վնասելու» հատկանիշներով։









































