Շվեդական ընկերությունը բջջային հեռախոսների, տեսախցիկների համար ստեղծել է մի լիցքավորիչ, որը կարող է շատ քիչ ջրի միջոցով էներգիա տրամադրել սարքերին:
The PowerTrekk-ը ստեղծվել է հատուկ այն մարդկանց համար, ովքեր շատ ժամանակ են անցկացնում այնպիսի վայրերում, որտեղ էլեկտրականություն չկա:
Լիցքավորիչի համար ընդամենը մեկ ճաշի գդալ ջուր է հարկավոր, որպեսզի այն հեռախոսները և տեսախցիկները լիցքավորի 10 ժամանոց մարտկոցային կյանքով: Daily Mail-ը գրում է, որ սարքն աշխատում է ցանկացած տեսակի ջրով` ներառյալ աղի ջուրը: Սարքն աշխատում է քիմիական ռեակցիայի շնորհիվ: Ջուրը ռեակցիայի մեջ է մտնում սարքում պարունակվող նատրիումի սիլիցիդի հետ` արտադրելով ջրածնային էներգիա:
Կանխատեսվում է, որ սարքը եվրոպական շուկաներում կհայտնվի հունիսին և կարժենա 199 եվրո:













































