Երկրորդ միջին քաշային կարգում WBC վարկածով Աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյուեյզերը մարտահրավեր է նետել WBO վարկածով Աշխարհի չեմպիոն Մեննի Պիկյաոյին:
«Ես մարտահրավեր եմ նետում Պիկյաոյին: Առաջարկում եմ հանդիպել մայիսի 5-ին և աշխարհին պարգևել այդքան սպասված մենամարտը»:
Ավելի վաղ Պիկյաոն հայտարարել էր, որ ամեն ինչ անելու է Մեյուեյզերի հետ մենամարտելու համար, սակայն Մեննիի պրոմոութեր Բոբ Արումը կարծում է, որ ֆիլիպինցին մենամարտին պատրաստ կլինի միայն մայիսի վերջին:
Հիշեցնենք, որ իր նախկին ընկերուհու նկատմամբ բռնություն գործադրելու համար Մեյուեյզերը դատապարտվել էր 90 օրվա ազատազրկման, բայց պատիժը կսկսի կրել 2012 թվականի հունիսի 1-ից, քանի որ ամերիկացին արդեն ուներ մայիսի 5-ին Լաս-Վեգասում մենամարտելու պայմանագիր:










































