«Շատ ճիշտ է, որ կադրային փոփոխություններ եմ անում և կադրային փոփոխությունները պայմանավորված են աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ոստիկանապետ Վովա Գասպարյանը:
Նրա խոսքով, հիմնավորումներն այն բացահայտումներն ու այն ռեժիմներն են, որով աշխատում էր ոստիկանությունը՝ ավելորդ, անհարկի ուռճացված ստորաբաժանումներ, ավելորդ, ոչ ճիշտ արվող աշխատանք:
Վ. Գասպարյանը հավաստիացրեց, որ հիմա համակարգն ավելի մոբիլ է դառնում. «Կան կադրեր, որոնք գնում են, որովհետև համարում են, որ սպառած են իրենց, կան մարդիկ, ովքեր ուղղակի զբոսաշրջիկի կարգավիճակ են ունեցել, արդյունավետությունը զրո է: Եղել են և անշարժ գույքեր: Ուռճացվածությունն իջեցնելով՝ ավելի արդյունավետ կաշխատենք»:









































