Այսօր կառավարության նիստում նախատեսվում է հաuտատել ՀՀ կառավարության 2012 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը: Դրանով ՀՀ նախարարությունների ու գերատեսչությունների համար հայտարարվում են 90 գերակա խնդիրներ:
Մասնավորապես՝
ոստիկանության գերակա խնդիրներից են լինելու Երևան քաղաքի հասարակական վայրերում տեսադիտման սարքավորումների ձեռքբերումը և համակարգի ներդրումը, ՀՀ-ում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի, նույնականացման քարտերի և հանրային ծառայությունների համարանիշերի տրամադրման համար անհրաժեշտ համակարգի գործարկումը,
արդարադատության նախարարության համար՝ դատական իշխանության գործունեության արդյունավեության բարձրացումը,
էկոնոմիկայի նախարարության համար՝ արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության իրականացումը, Համաշխարհային բանկի խմբի «Գործարարությամբ զբաղվելը» (Doing Business) վարկանիշային դասակարգման սանդղակում Հայաստանի դիրքի բարձրացման ապահովումը,
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համար՝ բազմաստիճան կենսաթոշակային համակարգի գործունեությունն ապահովող ենթակառուցվածքների ներդրումը,
մշակույթի նախարարության համար՝ հայ գրավոր ժառանգության, գրքի, գրքարվեստի և տառարվեստի «հանրահռչակումը» ՀՀ-ում և արտերկրում,
գյուղատնտեսության նախարարության համար՝ գյուղական համայնքներում գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումը և այլն:









































