Անգլիայի Նյուքասլ քաղաքի Brandling Villa բարում վաճառում են շների համար նախատեսված գարեջուր:
Ինչպես հաղորդում է բրիտանական Te Daily Mail պարբերականը, բարի տնօրեն Դեյվ Քարն ասում է, որ մարդկանց չորտքոտանի բարեկամների համար գարեջրի վաճառքը բարում կստեղծի «կենդանիների հետ բարեկամական մթնոլորտ»:
Կենդանիների գարեջուրը ոչ ակոհոլային է՝ ածիկով և մսի համով: Քարի խոսքերով՝ բոլոր շուն ունեցող հաճախորդները ուրախ կլինեն իրենց նորարարությամբ, իսկ եթե, այնուամենայնիվ, դա նրանց չբավարարի, իրենց մոտ անպայման շան համար կեր կգտնվի:









































