Thursday, 18 06 2026
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից
Գազայում զինադադարից հետո զոհվել է ավելի քան 1000 մարդ

Պարենը տարվա ընթացքում թանկացել է 12.3%-ով

Սպառողական գնաճը, 2010թ. դեկտեմբերի համեմատ, 2011 թ. դեկտեմբերին 4.7% է, պարենը` 2.9%, ոչ պարենը` 4.3%: Ինչպես այսօր ասուլիսի ժամանակ նշեց Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը` ամենաբարձր գնաճն արձանագրվել է շաքարի ապրանքախմբում` 35.4%:

Նրա ներկայացմամբ` 2011 թ. նոյեմբերի համեմատ, 2011 թ. դեկտեմբերին գնաճը 2.5% էր: Միջին տարեկան ցուցանիշը, այսինքն` 2011 թ. հունվար-դեկտեմբերին, գնաճը 7.7% էր, պարենը տարվա ընթացքում թանկացել է 12.3%-ով, ոչ պարենը` 3.4%-ով, ծառայությունները` 3.6%-ով: 13 ապրանքային խմբից 11-ում արձանագրվել է գնաճ: 470 անուն ապրանքներից 339-ում արձանագրվել է գնաճ, 118-ը մնացել է անփոփոխ, 18-ը գնանկում է ապրել:

Ըստ Գ.Մարտիրոսյանի` վերջին տասը տարիների ընթացքում միայն 2005 թ.-ին է եղել 0.2% գնանկում:
ԱՊՀ երկրներում 2011 թ. 11 ամսում ամենացածր գնաճը Վրաստանում էր` 1.4%, ամենաբարձրը` Բելառուսում` 2 անգամ, Ռուսաստանում գրանցվել է 5.6% գնաճ, իսկ ԵՄ երկրների միջին ցուցանիշը 3.9% է:
ԱՎԾ ներկայացուցչի կարծիքով` Հայաստանը իր գնաճային ցուցանիշով նման է ԵՄ-ին:

Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին` արդյոք ԱՎԾ-ն պատրաստվո՞ւմ է հաշվարկել աղքատ, միջին և բարձր խավի համար տարբերակված գնաճ, Գ.Մարտիրոսյանը պատասխանեց` Հայաստանի ԱՎԾ-ն ներկայում ԵՄ «Թվինինգ» ծրագրի շրջանակներում համագործակցում է Դանիայի վիճակագրական ծառայության հետ, և մշակվում է հարմոնիզացված գների ինդեքսի հաշվարկ, որը համահունչ է ԵՄ երկրների գնաճին: «Ոչ հիմա, բայց ապագայում հնարավոր է` ունենանք տարբեր բյուջեների` ցածր, միջին և բարձր, համար գնաճի հաշվարկ»,- նշեց Գ. Մարտիրոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում