Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ` թուրքական «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբի նախագահ Ազիզ Յըլդըրըմը, որը պայմանավորված խաղերի գործով գլխավոր մեղադրյալներից մեկն է, հայտարարել է, որ պատրաստվում է զարմացնել ողջ երկրին փետրվարի 14-ին մեկնարկելիք դատալսման ժամանակ.
«Անհամբերությամբ սպասում եմ գործընթացի սկսվելուն։ Հաշվի առնելով, թե ես որքան փաստաթղթեր ունեմ՝ կապված այդ գործի հետ, ահնար կլինի իմ խոսքերի անտեսումը։ Փետրվարի 14-ին ես կցնցեմ երկիրը, ես կասեմ այն ամենը, ինչ ինձանից առաջ ոչ ոք չի համարձակվել ասել։ Դրանից հետո հասարակությունը ստիպված կլինի շատ բան վերաիմաստավորել։ Այս ամենը կազմակերպած անձինք ցանկանում են կործանել այն, ինչ ես ստեղծել եմ 13 տարվա ընթացքում»։
Հիշեցնենք, որ Թուրքիայում պայմանավորված խաղերի սկանդալը բռնկվել է նախորդ տարվա ամռանը։ Դրա շրջանակներում ձերբակալվել են թուրքական առաջատար ֆուտբոլային ակումբների մոտ 40 ղեկավարներ, ադմինիստրատորներ, ֆուտբոլիստներ և այլն։







































