Պաշտոնյաները հայտնում են, որ Իրաքի կառավարության երկու աշխատակիցներ սպանվել են և երեք տղաներ վիրավորվել են` երկրում տեղի ունեցած նոր պայթյունների պատճառով:
Ոստիկանությունը հայտնել է, որ գյուղատնտեսության նախարարության աշխատակիցները սպանվել են այսօր` Շուրքաթում, որը գտնվում է Բաղդադից 250 կիլոմետր հեռավորության վրա:
Associated Press-ը հաղորդում է, որ ըստ ոստիկանության հայտարարության` պայթյունների հետևանքով նաև երեք տղա է վիրավորվել, որոնք դպրոց գնալիս են եղել: Նրանցից երկուսը ստացել են բավականին լուրջ վնասվածքներ:
Պաշտոնյաները խոսել են առանց իրենց անունները հայտնելու, քանի որ իրավունք չեն ունեցել խոսել լրագրողների հետ:
Մեկ շաբաթվա ընթացքում Իրաքում պայթյունների հետևանքով ավելի քան 90 մարդ է մահացել: Պայթյուններից շատերն ուղղված են եղել շիա մուսուլմանների դեմ: Ինչպես արդեն նշել ենք, սա կրոնական ճգնաժամի վտանգ է առաջացնում: Կրոնի վրա հիմնված բռնությունները սկսվել են այն բանից հետո, երբ ամերիկյան զորքերը անցած տարի դեկտեմբերին հեռացան Իրաքից:








































