«Ռեդ Բուլլ»-ի խորհրդական Հելմուտ Մարկոն հայտարարեց, որ ավստրիական թիմը ցանկանում է Իսպանիայի Խերես քաղաքում կայանալիք նախամրցաշրջանային առաջին փորձարկումներին ներկայանալ նոր բոլիդով և նշում է, որ իրենց շատ ժամանակ չի մնում.
«Հունվարի համար դա նորմալ է: Ժամանակը սուղ է, սակայն մենք ցանկանում ենք նախամրցաշրջանային առաջին փորձարկումներին ներկայանալ նոր բոլիդով:
Կանոնակարգում կատարված փոփոխությունները բոլորի համար հավասար են: Տիտղոսների համար պայքարում ամենակարևորը մրցունակ մեքենա և լավ ավտոարշավորդ ունենալն է:
Մենք չգիտենք` արդյո՞ք Սեբբաստիան Ֆետտելը կկարողանա առաջին շրջանից հետո իր մրցակիցներին գերազանցել 3 վայրկյանով, թե ոչ, սակայն սպասում ենք, որ նա և Մարկ Ուեբբերը կլինեն առաջատարների թվում»,- Մարկոյին մեջբերում է La Gazzetta dello Sport-ը:









































