ԱՄՆ-ի ներկայացուցիչ Վինուս Ուիլիամսն առողջական խնդիրների պատճառով որոշել է չմասնակցել Australian Open-ին: Բժիշկները տեղեկացրել էին, որ թենիսիստուհին տառապում է իմունային համակարգի հազվադեպ հիվանդությամբ` «Շեգրենի համախտանիշ» անվամբ:
«Ափսոսանքով պետք է հայտնեմ, որ չեմ մասնակցի Australian Open — 2012-ին: Մի քանի ամիս մարզվելուց և բուժվելուց հետո զգալի հաջողություններ ունեցա:
Ես շարունակում եմ վերականգնվել և ակտիվորեն մարզվում եմ` չխախտելով հատուկ սննդակարգը: Իմ վերադարձը շատ մոտ է: Ամենայն հավանականությամբ կսկսեմ խաղալ փետրվարից»,- կանանց թենիսի աշխարհի նախկին առաջին ռակետին մեջբերում է AP-ն:









































