Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարեց, որ վարձավճարով «զինագործներ»-ի կազմ վերադարձած ֆրանսիացի հարձակվող Թիերրի Անրին կհայտավորվի Չեմպիոնների Լիգայի խաղերին.
«Անրին կհայտավորվի Չեմպիոնների Լիգայի խաղերին: Միլանում նա «Ինտեր»-ի դարպասը երեք գնդակ ուղարկեց, այդ իսկ պատճառով մեր կայացրած որոշումը կարելի է տրամաբանական համարել»,- Վենգերին մեջբերում է «Արսենալ»-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «Նյու-Յուրք Ռեդ Բուլլզ»-ի խաղացող Անրին «Արսենալ» տեղափոխվել է երկու ամիս ժամկետով:









































