Կիրակի օրը հարյուրավոր մարդիկ ամբողջ աշխարհում մասնակցել են «Մետրոյում՝ առանց անդրավարտիքի» ավանդական ակցիային, որը կազմակերպում են Improv Everywhere ակտիվիստները:
Կազմակերպիչները հայտարարել են, որ հունվարի 8-ին աշխարհի 60 երկրում բոլոր ցանկացողները կարող են պայմանավորված ժամում գալ մետրո, հանել հագուստի ներքևի հատվածը և այդ կերպ ուղևորվել հանրային տրանսպորտով:
Մասնակիցների թվում են եվրոպական բազմաթիվ մայրաքաղաքներ և ԱՄՆ քաղաքները: Նմանատիպ ակցիաների մասնակիցները տեղեկություններ տարածում են Facebook-ի և այլ սոցցանցերի միջոցով:
Կազմակերպիչների կայքում նշվում է մասնակիցների առջև դրված երկու պահանջը` մետրոյում անդրավարտիքն հանելու ցանկություն և կամքի ուժ` ցույց տալու իբր ոչ մի արտասովոր բան չի եղել:
Reaters գործակալության փոխանցմամբ, Լոնդոնում «առանց անդրավարտիքի ցույցին» մասնակցել է 150 մարդ:
Այս ակցիայի սկիզբն ազդարարվել էր 2002 թվականին Նյու Յորքում: Դրանից հետո առանց անդրավարտիքի և կիսաշրջազգեստի ուղևորությունները մետրոյով տեղի են ունենում ամեն տարի հունվարի սկզբին:
Միջոցառման կազմակերպիչները չեն հետապնդում ոչ մի լուրջ նպատակ, նրանք վստահեցնում են, որ իրենց գլխավոր նպատակը ուրախ ժամանակ անցկացնելն է:
«Մենք ցանկանում են ցույց տալ, որ հումորները չպետք է լինին ստորացուցիչ կամ շփոթմունք առաջացնեն: Նրանք պարզապես կարող են մեկին ծիծաղեցնել կամ ստիպել ժպտալ: Կամ պարզապես կանգ առնել և նոր աչքերով նայել շրջապատող աշխարհին»,- վստահեցնում են նյույորքցի կատակասերները:









































