Ֆրանսիացի թենիսիստ Ժո-Վիլֆրիդ Ցոնգան, 7:5, 6:3 հաշվով առավելության հասնելով իր հայրենակից Գայել Մոնֆիսի նկատմամբ, դարձավ Դոհայի մրցաշարի հաղթող: Հաղթողի հաշվին գրանցվեց 2 էյս և երեք բրեք-փոինթ: Այդ տիտղոսը ֆրանսիացու մարզական կարիերայում դարձավ 8-րդը:
Խաղից հետո Ցոնգան նշեց.
«Խաղասկզբում Գայելը հիանալի էր գործում: Նա միշտ հայտնվում էր այնտեղ, որտեղ ուղղված էին լինում իմ հարվածները: Բայց ինձ հաջողվեց խաղային առավելության հասնել, որից հետո նա սկսեց ավելի շատ վազել և, ի վերջո, հոգնեց»:








































