WBA և WBC վարկածներով միջին քաշային կարգի Աշխարհի չեմպիոն Անդրե Ուորդը (25-0-0), ով հաղթող ճանաչվեց Super Six World Boxing Classic մրցաշարում, պաշտոնապես դարձավ WBC վարկածով Աշխարհի չեմպիոն:
Մեքսիկայում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որի ժամանակ Ուորդին հանձնվեց չեմպիոնական գոտին: Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդի նախագահ Խոսե Սուլեյմանը պատվաբեր մրցանակն անձամբ հանձնեց մարզիկին և շնորհավորեց հաղթանակի կապակցությամբ: Այդ մասին տեղեկացնում է Boxingscene-ը:
Հիշեցնենք, որ իր վերջին մենամարտին` Կարլ Ֆրոչի դեմ, Ուորդը ներկայացավ լուրջ վնասվածքով, քանի որ հանդիպումից մեկ շաբաթ առաջ ձախ ձեռքի կրկնակի կոտրվածք էր ստացել:








































