ՄԱԿ-ի ԱԽ-ը և գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել են ուրբաթ օրը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում կատարված ահաբեկչությունը: Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը:
«ՄԱԿ-ի ԱԽ անդամները դատապարտում են ահաբեկչական գործողությունը, որը տեղի է ունեցել Դամասկոսում 2012 թվականի հունվարի 6-ին, և տասնյակ մարդկանց մահվան և վնասվածքների պատճառ դարձել»,- ասված է ՄԱԿ-ի ԱԽ հայտարարության մեջ, որում նաև ցավակցություն են հայտնում զոհվածների հարազատներին:
«Ահաբեկչական ցանկացած գործողություն հանցագործություն է, և ոչ մի ահաբեկչություն չի կարող արդարացվել՝ անկախ այն բանից, թե երբ և ով է այն իրականացնում և ինչ նպատակներ է հետապնդում»,- ասվում է հայտարարության մեջ:
«Ցանկացած բռնություն (Սիրիայում) անընդունելի է և պետք է անհապաղ դադարեցվի»,- ասել է Պան Գի Մունը:
Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել հունվերի 6-ին` ուրբաթօրյա աղոթքից առաջ, այն լսվել է քաղաքի տարբեր մասերում: Պայթյունի հետևանքով մահացել է 25, վիրավորվել 63 մարդ:









































