Լոնդոնի «Չելսի»-ի 33-ամյա կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը, ով Անդրե Վիլլաշ-Բոաշի` թիմը գլխավորելուց հետո կորցրել է իր տեղը մեկնարկային կազմում, հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետաքրքրությունների ոլորտում: Այդ սենսացիոն տեղեկատվությունը հրապարակել է բրիտանական մամուլը:
Ֆուտբոլիստի տեղափոխությունը ցանկանում է իրականացնել «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը, ով միշտ հիացել է Անգլիայի ազգային հավաքականի խաղացողի տաղանդով: Նշենք, որ «Յունայթեդ»-ի անհաջողությունները շատերը կապում են կենտրոնական գոտում բարձրակարգ խաղացողի բացակայության հետ:
Տրանսֆերի կայացմանը կարող է խոչընդոտել միայն Լեմպարդի բարձր աշխատավարձը, որը «Չելսի»-ում կազմում է շաբաթական 140.000 ֆունտ:








































