Աշխարհի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերը, ով հանդես է գալիս «Մերսեդես»-ի կազմում, La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում նշել է, որ դեռ կարող է հաղթել և տարիքը չի խանգարի իրեն.
«Ես 43 տարեկան եմ, բայց դեռ կարող եմ հաղթել: Վստահ եմ, որ թե´ ինձ, թե´ «Մերսեդես»-ին կհաջողվի դա անել: Մեզ անհրաժեշտ է ևս մեկ քայլ կատարել: Մենք շարունակում ենք առաջ շարժվել և շուտով կհասնենք բարձունքների»:
Հիշեցնենք, որ 2012 թվականի հունվարի 3-ին լրացավ գերմանացու 43-ամյակը, իսկ «Ֆորմուլա-1»-ի ամենատարեց չեմպիոնը Խուան Մանուել Ֆանհիոն է, ով 1957 թվականին տիտղոսին արժանացավ 46 տարեկան հասակում:







































