Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Դավիդ Տրեզեգեն տեղափոխվեց «Ռիվեր Փլեյթ»: L`Equipe-ին տված հարցազրույցում ֆուտբոլիստը նշել է, որ անմիջապես ընդունել է արգենտինական ակումբի առաջարկը.
«Ես տեղափոխվեցի Արգենտինա արաբական ֆուտբոլից, որտեղ բացակայում էր կիրքը: «Ռիվեր»-ից առաջարկ ստանալուց հետո ես երկար չմտածեցի և անմիջապես ընդունեցի այդ առաջարկը: Հուսով եմ, որ այստեղ ես կունենամ իմ կարիերայի լավագույն պահերը»:
Հիշեցնենք, որ «Ռիվեր Փլեյթ»-ն անցած տարի իր պատմության մեջ առաջին անգամ լքեց բարձրագույն խումբը: Տրեզեգեն արգենտինական ակումբ տեղափոխվեց ԱՄԷ-ի «Բանիյաս» ակումբից:










































