Օլիմպիական խաղերի ժամանակ Լոնդոնի բնակիչներն ու հյուրերը հնարավորություն կունենան ձրի օգտվել համացանցից: Այս մասին գրում է BBC-ն:
Այս մասին համաձայնություն է կնքվել O2 բջջային օպերատորի ու երկու տեղական համայնքապետարանների միջև: Համաձայնության շնորհիվ, օլիմպիական խաղերի ժամանակ Լոնդոնում կգործի Եվրոպայի մասշտաբով ամենամեծ համացանցային կենտրոնը:
Բջջային օպերատորը խոստանում է մինչև օլիմպիական խաղերի սկիզբը տրամադրել տեխնիկա:









































