Ամերիկյան ռազմածովայինները փրկել են 13 իրանական ծովայինների, որոնց Արաբական ծովում գերի էին վերցրել: Այս մասին գրում է BBC-ն:
Պենտագոնը նշել է, որ հենց այն ավիակիրն է օգնության հասել իրանցի ծովայիններին, որի համար Իրանը ցանկանում էր փակել Հորմուզյան նեղուցը:
Կապիտան Ջոն Կիրբին հայտնել է, որ ծովայիններն ազատվել են գերությունից և վերադառնում են Իրան: Իսկ ծովահեններից 15-ը ձերբակալված են: Նշենք, որ ծովահենները եղել են Սոմալիի քաղաքացիներ:









































