Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին դեմ է արտահայտվել ԵՄ կողմից իրանական նավթի ներկրման վրա բեռնարգելք դնելուն։ Մոնտին հավելել է՝ եթե ԵՄ-ն պատրաստվում է հունվարի 30-ից պատժամիջոցներ կիրառել Իրանի նավթի ներկրման վրա, ապա անհրաժեշտ է այդ որոշումն ի կատար ածել աստիճանաբար։
Ըստ Մոնտիի՝ այդ ժամանակահատվածում պատժամիջոցները չպետք է վերաբերեն իտալական ENI ընկերությանը, հակառակ դեպքում իրանական նավթի ներկրման վրա բեռնարգելք դնելն Իտալիայում շոկ կառաջացնի։
Հիշեցնենք, որ իրանական նավթի ներկրման վրա բեռնարգելք դնելու համար անհրաժեշտ է ԵՄ անդամ բոլոր 27 երկրների համաձայնությունը։









































