Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ հաջորդ տարի Վրաստանում անցկացվելու է համընդհանուր մարդահամար։ Այս մասին հայտարարել է Ազգային վիճակագրական ծառայության գործադիր տնօրեն Զազա Չելիձեն։
Վերջինս ընդգծել է, որ ՄԱԿ-ի խորհրդով մարդահամար պետք է անցկացվի յուրաքանչյուր 10 տարին մեկ։ Վերջին անգամ Վրաստանում մարդահամար անցկացվել է 2002 թվականին։ Չելիձեն հայտարարել է՝ իրենք պլանավորել էին մարդահամար անցկացնել 2010 թվականին, սակայն խանգարեց համաշխարհային տնտեսական ճգնաժամը։
2002 թվականի մարդահամարի տվյալներով՝ Վրաստանում բնակվում էր 4,479,000 մարդ (մարդահամարը չէր անցկացվել Աբխազիայում ու Հարավային Օսիայում)։








































