Մյունխենգլադբախի «Բորուսսիա»-ի 22-ամյա կիսապաշտպան Մարկո Ռոյսը պաշտոնապես դարձավ Բունդես Լիգայի գործող չեմպիոնի` Դորտմունդի «Բորուսսիա»-ի խաղացող: Գերմանիայի հավաքականի երիտասարդ կիսապաշտպանն իր նոր ակումբին կմիանա հաջորդ մրցաշրջանում: Ինչպես տեղեկացնում են գերմանական ԶԼՄ-ները, «Բորուսսիա»-ի հետ Ռոյսի պայմանագիրը նախատեսված է մինչև 2017 թվականի հունիսի 17-ը:
Մյունխենգլադբախյան ակումբը կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց ստացավ 17.5 մլն եվրո փոխհատուցում:
Գերմանական մամուլին տված հարցազրույցում Ռոյսը նույնպես հաստատել է այդ տեղեկատվությունը և նշել.
«Մեր թիմի գլխավոր մարզիչ Լյուսեն Ֆավրը զրուցեց ինձ հետ և խորհուրդ տվեց հրապարակայնորեն հայտարարել տրանսֆերային գործարքի կայացման վերաբերյալ տեղեկատվությունը: Դրա արդյունքում ես ավելի հեշտ ու առանց լրացուցիչ լարվածության կնախապատրաստվեմ մրցաշրջանի երկրորդ հատվածին»:





































