Իրանական լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարարն այսօր հայտնել է, որ Թուրքիան լավագույն վայրն է աշխարհի ուժերի հետ հետագա միջուկային բանակցությունների համար:
Isna լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Ալի Աքբար Սալեհը հայտարարել է Իրանի համաձայնության մասին այն բանից հետո, երբ Թուրքիան հայտնել էր իր պատրաստակամությունը բանակցություններն իր տարածքում անցկացնելու վերաբերյալ: CBS News-ը գրում էր, որ այս ամենը հայտնի է դարձել Սալեհի և Թուրքիայի նրա գործընկեր Ահմեդ Դավութօղլուի համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:
Ինչպես արդեն հաղորդել էինք, Իրանը շաբաթ օրը հայտարարել էր, որ պատրաստ է սկսել բանակցությունները ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ:
Հայտարարությունն արվել էր այն բանից հետո, երբ Արևմուտքը նոր պատժամիջոցներ էր սահմանել Թեհրանի նկատմամբ` Իրանի միջուկային ծրագրի պատճառով:









































