ABI հետազոտական կենտրոնը հայտնել է, որ Apple iPad օգտագործողները ներբեռնել են 3 միլիարդ ծրագիր 2010 թվականի գարնանից ի վեր, երբ պլանշետն առաջին անգամ թողարկվեց։ Հայտարարության մեջ նաև ասվում է, որ Android-ի ծրագրերի ներբեռնման թիվը բավականին քիչ է iPad-ի համար նախատեսված ծրագրերի ներբեռնման թվից, բայց ամեն ինչ կարող է փոխվել Android 4.0, Ice Cream Sandwich-ի թողարկումից հետո:
Technolog-ը հայտնում է, որ iPad-ի համար նախատեսված ավելի քան 140.000 ծրագրեր կան։ 3 միլիարդ ներբեռնման համար պահանջվել է iPad-ի թողարկումից հետո մեկուկես տարի միայն: Ի տարբերություն iPad-ի՝ Android-ի ծրագրերի ներբեռնումը հասնում է ընդամենը 440 միլիոնի:








































