«Ռոմա»-ի հարձակվող Մարկո Բորիելլոն մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգա «Յուվենթուս»-ում: Թուրինյան ակումբը հռոմեացիներին հարձակվողի տրանսֆերի վարձակալման դիմաց կվճարի 500.000 եվրո: Ըստ պայմանագրի` 2012 թվականի ամռանը «Յուվենթուս»-ը կարող է 8 մլն եվրոյով ձեռք բերել Բորիելլոյի տրանսֆերը` գումարը վճարելով երեք տարվա ընթացքում:
Հիշեցնենք, որ Բորիելլոն «Ռոմա» տեղափոխվեց «Միլան»-ից` 2011 թվականի հունիսին, սակայն «ջալոռոսիներ»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն այդպես էլ չվստահեց իտալացուն: