Իտալական մամուլը տեղեկացնում է, որ «Ֆիորենտինա»-ի հարձակվող Ալբերտո Ջիլարդինոն տեղափոխվել է «Ջենոա»: Իր նոր ակումբի հետ իտալացին կնքել է 4.5 տարվա պայմանագիր, իսկ Ֆլորենցիայի ակումբը ստացել է 8 մլն եվրո փոխհատուցում:
Ջիլարդինոն, ով Իտալիայի հավաքականի կազնում 2006 թվականին դարձել է Աշխարհի չեմպիոն, «Ֆիորենտինա» տեղափոխվել է «Միլան»-ից: «Մանուշակներ»-ի կազմում անցկացրած 118 խաղում հարձակվողը դարձել է 48 գոլի հեղինակ: Իր նոր ակումբում Ջիլարդինոն կստանա 1.6 մլն եվրո տարեկան աշխատավարձ: