Սիրիան ԱՄՆ-ին մեղադրում է Արաբական երկրների լիգայի գործերին խառնվելու մեջ:
Սիրիայի արտաքին գործերի նախարարության հայտարարություններից մեկում ասվում է, որ ԱՄՆ-ը հրահրում է, որ Սիրիայում բռնությունները շարունակվեն ու հակամարտությունը ստանա միջազգային կարգավիճակ:
Պետքարտուղարի՝ Մերձավոր Արևելքի գծով օգնական Ջեֆրի Ֆելթմանը նշել է, որ Կահիրեում հինգշաբթի օրը խորհրդակցություն կանցկացնի ԱԵԼ-ի ներկայացուցիչների հետ: Այս մասին գրում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական բաժինը:
Հիշեցնենք, որ ԱԵԼ-ի միջազգային դիտորդներն արդեն մեկ շաբաթ է գտնվում են Սիրիայում: Նրանք հետևելու են կառավարության գործողություններին և փորձելու են երկիրը դուրս բերել ճգնաժամից:







































