«Ֆերրարի»-ն իր աշխատակիցների երեխաների համար կազմակերպել էր տոնական միջոցառում, որին մասնակցեց ավելի քան 1200 մարդ: Այդ մասին տեղեկացնում է թիմի պաշտոնական կայքը:
Ավտոարշավորդներ Ֆերնանդո Ալոնսոն և Ֆելիպե Մասսան, ինչպես նաև Ժյուլ Բյանկին, Մարկ Ժենեն, Անդրեա Բերտոլինին, Դավիդե Ռիգոնը, Ջանմարիա Բրունին և Տոնի Վիլանդերը հագել էին ձմեռպապի հանդերձանք և նվերներ հանձնեցին երեխաներին: Միջոցառմանը մասնակցում էին նաև «Ֆերրարի»-ի նախագահ Լուկա դի Մոնտեզեմոլոն և թիմի ղեկավար Ստեֆանո Դոմենիկալին: