Բռնապետ Քադաֆիի՝ նոյեմբերին գերի վերցված որդու ձեռքի մատները հեռացվել են բանտում, որտեղ նա սպասում է իր դատավարությանը: Նա մեղադրվում է կաշառակերության և պատերազմական հանցագործությունների մեջ:
Mail Online-ը գրում է, որ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբերն իրենց դժգոհությունն են հայտնել Սեյֆ Ալ Իսլամի հանդեպ բանտում տածած վերաբերմունքի մասին:
Հիշեցնենք, որ ալ-Իսլամը ձեռքի մատները վնասել էր ՆԱՏՕ-ի օդային հարձակման ժամանակ:










































