Ասիական լրատվական Digitimes գործակալությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Apple-ը պատրաստվում է երրորդ սենդի iPad թողարկել մյուս տարվա հունվարի 23-ին՝ Սան Ֆրանցիսկոյում կայանալիք Macworld Expo համաժողովի ժամանակ:
Ինչպես արդեն հաղորդել էինք, ըստ լրատվական գործակալության, 2012-ի առաջին եռամսյակում նախատեսվում էր արտադրել 9.5-9.8 մլն նոր iPad–ներ:
Սակայն The Loop ամսագիրը գրել է, որ ստուգել են բոլոր հնարավոր աղբյուրները և երրորդ սերնդի iPad 2012 թ. առաջին եռամսյակում, ըստ էության, չի թողարկվի:
Միևնույն ժամանակ՝ Apple–ի բլոգեր Ջոն Գրուբերը հայտնել էր, թե կասկածում է, որ մոտ ապագայում նոր սերնդի iPad կթողարկվի:









































