Ամերիկացի լեռնադահուկորդուհի Սառա Շլեպերը կարճ զգեստով և ձեռքում պահելով երեքամյա որդուն` Կասեին, սահել է աշխարհի գավաթի փուլում:
Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը, 32-ամյա մարզուհին այդկեպ նշել է իր կարիերայի ավարտը:
Շլեպերն իր վերջին մրցավազքին մասնակցեց դեկտեմբերի 29-ին՝ աշխարհի գավաթի փուլի շրջանակներում` ավստրալական Լինցում: Լեռնադահուկորդուհին ավելի վաղ հայտարարել էր, որ դրանից հետո ավարտելու է իր կարիերան:
Շլեպերը աշխարհի գավաթի փուլերում ելույթ է ունեցել 1995 թվականից: Ընդհանուր առմամբ, նա մասնակցել է 186 մրցավազքի, իսկ 2005 թվականին հաղթել է Շվեյցարիայի գավաթի փուլում:
Ամերիկուհին մասնակցել է չորս Ձմեռային օլիմպիական խաղի` 1998, 2002, 2006 և 2010 թվականներին: Նա լավագույն արդյունքը ցուցադրել է 2006 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ` զբաղեցնելով տասներորդ հորիզոնականը:








































