Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 29-ին ընդունել է սպորտի և մշակույթի բնագավառների մի խումբ ներկայացուցիչների:
Բ. Սահակյանը գոհունակություն ու երախտագիտություն է հայտնել հրավիրվածներին հաղթանակների ու ձեռքբերումների համար՝ նշելով, որ դրանով նրանք բարձր են պահել Արցախի անունն ու պատիվը:
Նախագահը նաև նշել է, որ այդ հաջողությունները հանդիսանում են սպորտի և մշակույթի միջոցով Արցախը աշխարհին ճանաչելի դարձնելու, միջազգային հանրությանը արժանավայել կերպով ներկայանալու, քաղաքակիրթ աշխարհում մեր արժանի տեղը զբաղեցնելու կարևոր միջոցներից մեկը:
Հանդիպման վերջում երկրի ղեկավարն արժեքավոր նվերներ և դրամական պարգևներ է հանձնել 2011թ. բացառիկ հաջողություններ արձանագրած սպորտիև մշակույթի բնագավառների ներկայացուցիչներին:
Միջոցառմանը ներկա էին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:










































