Ֆրանսիական «Լիլլ»-ի և Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը հայտարարել է, որ ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», ինչը հաստատել է նաև նրա գործակալ Մարկ Ֆորմոն:
«Էդենը ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»: «Լիլլ»-ի նախագահն ինձ տեղեկացրեց, որ դա հնարավոր կլինի իսպանական ակումբի` խաղացողի տրանսֆերի դիմաց 40 մլն եվրո վճարելու դեպքում»,- նշել է Ֆորմոն:
Ֆրանսիական մամուլը նշում է, որ «Մանչեսթեր Սիթի»-ն բելգիացու տրանսֆերի դիմաց առաջարկել է 30 մլն ֆունտ, բայց Ազարը հրաժարվել է համալրել «քաղաքայիններ»-ի կազմը: