Գերծանր քաշային կարգում WBC վարկածով Աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն (43-2-0) իր հաջորդ մենամարտը կանցկացնի Մյունխենում` բրիտանացի Դերեկ Չիսորայի (15-2-0) դեմ: Ավելի վաղ Վիտալին հայտարարել էր.
«Չիսորայի դեմ կայանալիք մենամարտն իմ կարիերայում կլինի ամենադժվարներից մեկը: Դերեկի դեմ ես կպայքարեմ այնպես, ինչպես դա կանեի իմ վերջին մենամարտի դեպքում»,- Կլիչկոյին մեջբերում է AP-ն:
Հանդիպումը կկայանա 2012 թվականի փետրվարի 18-ին:




































