Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին այսօր Թբիլիսիում գտնվող Ֆրանսիայի դեսպանատանն է հանձնել իր ֆրանսիական անձնագիրը, որից հետո նա դիմել է վրացական իշխանություններին իրեն Վրաստանի քաղաքացիություն տրամադրելու հարցով:
«Ես հանձնել եմ իմ ռուսական անձնագիրը։ Այժմ սկսել եմ Ֆրանսիայի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը։ Եվրոպական կոնվենցիայի համաձայն՝ նա, ով հրաժարվում է եվրոպական որևէ երկրի քաղաքացիությունից, չպետք է մնա ընդհանրապես առանց քաղաքացիության։
Ես այլ երկրների քաղաքացիություն չունեմ, ծնվել եմ Վրաստանում, բնակվում եմ այստեղ, այնպես որ՝ ինձ մերժելու հիմքեր չկան։ Ֆրանսիայի ԱԳՆ-ն սպասել է՝ մինչև ինձ Վրաստանի քաղաքացիություն շնորհեն, ինչից հետո ինձ կզրկի Ֆրանսիայի քաղաքացիությունից»։









































