Ուկրաինական Football.ua կայքն իր ընթերցողների շրջանում անց է կացնում հարցում` Ուկրաինայի 2011/12 մրցաշրջանի առաջին կեսի խորհրդանշական հավաքականի որոշման նպատակով, որտեղ կարող են հայտնվել նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիկ Մխիթարյանը կամ Մարկոս Պիզելլին:
Իրեց խաղային դիրքերում լավագույնի կոչմանը հավակնում են 55 ֆուտբոլիստներ` յուրաքանչյուր դիրքին 5 հավակնորդ: «Մետալլուրգ»-ն ունի 4 ներկայացուցիչներ` Մարկոս Պիզելլի, Նիկոլայ Մորոզյուկ, Ալեքսանդր Վոլովիկ և Ջորջե Լազիչ, իսկ «հանքափորներ»-ը ներկայացված են 8 ֆուտբոլիստներով` Հենրիկ Մխիթարյան, Վիլլիան, Ֆերնանդինյո, Վյաչեսլավ Շևչուկ, Յարոսլավ Ռակիցկի, Ալեքսանդր Կուչեր, Դարիո Սռնա, Ալեքսանդր Ռիբկա:
Մեր հավաքականի երկու անդամները ներկայացված են հարձակվողական ոճի կիսապաշտպանի դիրքում: Մարկոսը 59 ձայնով վերջին տեղում է և առաջատար Կլեյտոն Շավիերին զիջում է 3473 ձայնով: Մխիթարյանը համեմատաբար ավելի լավ վիճակում է և 962 ձայնով 4-րդն:










































