«Ես չեմ մտածում ապագայի մասին, այլ ուղղակի վայելում եմ ներկան»,- Դուբայում կազմակերպված միջոցառման ժամանակ ասաց Քրիշտիանու Ռոնալդուն` Global Football-ի վարկածով 2011թ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելուց հետո:
Պորտուգալացին հավելեց, որ չի պատրաստվում լքել «Ռեալ»-ը և Լա Լիգան համարում է աշխարհի լավագույն առաջնությունը.
«Մանչեսթեր»-ում ես սովորեցի ֆուտբոլ խաղալ, սակայն իսպանական Լա Լիգան լավագույնն է աշխարհում, քանի որ հիմնված է խաղացողների մտքի և տեխնիկայի վրա: Ես չեմ լքի «Ռեալ»-ը: Երկու օր առաջ Մոուրինյոն հայտարարեց, որ ցանկանում է վերադառնալ Պրեմիեր Լիգա, սակայն ես չեմ պատրաստվում հետևել նրա օրինակին»,- Ռոնալդուի խոսքերը մեջբերում է իսպանական մամուլը: