Friday, 19 06 2026
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները

Մարդիկ անճար վիճակից հեռանում են երկրից. Արամո

Ես երիտասարդ տարիներին քաղաքի փողոցներում մուրացկաններ չեմ տեսել: Հիմա քաղաքում շատացել են մուրացկանները: Ուզում եմ, որ այնքան հզոր լինի իմ պետությունը, որ մարդկանց օգնի, ապահովի աշխատանքով, որ ամեն մեկը զբաղվի իր աշխատանքով: Իսկ հիմա մեր երկրում մեծամասնությունն աշխատանք չունի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անկեղծացավ երգիչ Արամոն:

Նրա խոսքով, աշխատանքի բացակայության պատճառով շատերը հեռանում են երկրից: «Անճար վիճակից մարդիկ լքում, հեռանում գնում են օտար երկիր, այդ օտար հողերում փորձում են իրենց հանապազօրյա հացը գտնել»,- ցավով նշեց Արամոն:

Նրա խոսքով, մարդիկ շատ բան չեն ուզում`ուզում են միայն գնալ աշխատանքի, գալ, իրենց երեխաներին ապահովել սնունդով, ուսմամբ, կարողանան կատարել կոմունալ վճարումներ, կարողանան հոգալ իրենց ընտանիքի բոլոր հոգսերը:

«Առաջին լրատվական»-ի այն հարցին` արդյոք երգիչն ամանորյա տոնական շունչ զգո՞ւմ է քաղաքում, մարդկանց հայացքում, նրանց շարժուձևում, պատասխանեց՝ մասամբ:

«Տեսնում եմ տխուր աչքեր: Տարիների ընթացքում դա չեմ նկատել, բայց հիմա տեսնում եմ, հոգսով լի, տխուր աչքեր են: Մոտենում է Նոր տարին, ամեն մարդ ուզում է իր հնարավորության սահմաններում այն նշել: Մարդիկ չեն տեսնում իրենց վաղվա օրը: Ես էլ չեմ ուզում տեսնել մարդկանց տխուր աչքերը, այդ նյարդային, սթրեսային վիճակները, ինչն ակնառու նկատվում է»,- ասաց նա:

Լուսանկարը` Bravo.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում