«Ֆերրարի»-ի ավտոարշավորդ Ֆելիպե Մասսան հայտարարել է, որ իր երազանքը մնում է անփոփոխ. դառնալ Աշխարհի չեմպիոն.
«Ես ուրախ եմ, որ այս մրցաշրջանն ավարտվեց, և ինձ այլևս չեն տանջի Pirelli-ի անվադողերը: Դեռ ձմեռային փորձարկումների ժամանակ շատ դժվար էր վարել F150 Italia բոլիդը, որն ուղղակի թռչկոտում էր: Այդպիսի ձախողումից հետո իմ հասցեին քննադատական խոսքեր հնչեցին, սակայն ես չեմ հուսահատվել: Թիմը հավատում է ինձ, և 2012 թվականի մրցաշրջանում ես պարտավոր եմ պայքարել հաղթանակի համար: Իմ երազանքը մնում է նույնը. դառնալ Աշխարհի չեմպիոն:
Այն կարող է իրականանալ, քանի որ թիմը խոստացել է ստեղծել արագ բոլիդ, իսկ իտալացիները կտրամադրեն նորացված անվադողեր»,- նշել է բրազիլացին:








































