Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն անդրադարձել է իր պաշտոնավարման ժամկետի շուրջ (5 թե 7 տարի) ծագած վեճերին.
«Ես ընդհանրապես չեմ միջամտում այդ քննարկումներին։ Ես չեմ արտահայտվել իմ պաշտոնավարման ժամկետի շուրջ։ Այդ կապակցությամբ ինչպիսի որոշում էլ որ կայացվի, ես շատ եմ ցանկանում, որ դա տեղի ունենա հնարավորինս շուտ, քանի որ առաջացել է անհարմար իրավիճակ»։
Հիշեցնենք, որ թուրքական խորհդարանում ներկայացված ընդդիմադիր կուսակցությունները՝ քեմալական ԺՀԿ-ն, ազգայնական ԱՇԿ-ն և քրդական ԽԺԿ-ն, պահանջում են, որ 2012 թվականին Թուրքիայում անցկացվեն նախագահական ընտրություններ, քանի որ 2007 թվականի սահմանդրական ուղղումներով նախագահի պաշտոնավարման ժամկետը 7 տարուց կրճատվել է 5 տարվա՝ նույն ժամկետով վերընտրվելու հնարավորությամբ։








































