Saturday, 06 06 2026
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Վանաձորի ՊԵԿ հարկային տեսուչը չարաշահել է լիազորությունները. հարուցվել է քրեական գործ

Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ Վանաձորի տարածքային հարկային տեսչության ավագ հարկային տեսուչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ:

ՀՀ գլխավոր դատախազության մամլո ծառայությունից «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է, որ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում նախապատրաստված նյութերի համաձայն՝ Վանաձորի տարածքային հարկային տեսչության հարկային ավագ տեսուչի որդին վճարովի հիմունքներով սովորել է ՀՀ պետական ագրարային համալսարանում:

Տեսուչը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, Վանաձոր քաղաքում գործող թվով 6 ընկերություններից 2004-2010թթ. ընթացքում պահանջել է, որ փոխանցեն իր որդու ուսման վարձը:
Միաժամանակ, 2005-2008թթ., հաստատապես տեղյակ լինելով այն մասին, որ իր եղբորորդին առանց պետական գրանցման Լոռու մարզի Արջուտ գյուղում զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ, միջոցներ չի ձեռնարկել վերջինիս գործունեությունը դադարեցնելու, պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ՝ էական վնաս պատճառելով պետությանը:

Բացի դրանից՝ վերոհիշյալ հարկային տեսչության ավագ հարկային տեսուչը, իմանալով, որ 2003-2009թթ. Վանաձոր քաղաքի Թումանյան 1 հասցեում գործող «Վակուլիկ» ՍՊ ընկերության տնօրենը՝ իր մայրը, հիշյալ ՍՊ ընկերության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ կեղծ դիմում-հայտարարություն է տվել և դրանից բխող հարկային հաշվետվություններ չի ներկայացրել, ինչպես նաև թաքցնելով ընկերությունում աշխատող, բայց չգրանցված աշխատակիցների առկայության հանգամանքը, իր ծառայողական պարտականությունները չի կատարել և չի կանխել հարկային օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների չկատարելը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Լոռու մարզի դատախազը քրեական գործը զեկուցագրով ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազին՝ նախաքննության կատարման համար հատուկ քննչական ծառայություն ուղարկելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում