Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի «Կրասնոդար»-ը, որը Ռուսաստանի առաջնության աշնանային հատվածին կնախապատրաստվի թուրքական Բելեկ քաղաքում, ընկերական խաղ կանցկացնի Զապորոժիեի «Մետալլուրգ»-ի հետ: Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ուկրաինայի առաջնության առաջին դիվիզիոնի առաջատարի հետ Սլավոլյուբ Մուսլինի սաները կխաղան 2012 թվականի հունվարի 21-ին: «Ցուլեր»-ի մյուս հակառակորդը, որի հետ խաղը կայանալու է հունվարի 18-ին, պարզ կդառնա ավելի ուշ:
«Կրասնոդար»-ը Թուրքիա կմեկնի հունվարի 8-ին:







































