Թուրքական Hürriyet թերթին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ֆայիկ Բաղիրովը մեկնաբանել է Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի արած այն հայտարարությունը, թե Ֆրանսիան «պետք է» դուրս գա Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմից.
«Պաշտոնական Բաքուն չի բարձրացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմից Ֆրանսիային դուրս մղելու հարցը։ Մենք ցանկանում ենք, որ Թուրքիան դառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր»։
Ֆրանսիայում վերոնշյալ օրինագծի ընդունման կապակցությամբ Բաղիրովը հայտարարել է, որ ավելացնելու ոչինչ չունի, քանի որ իր երկրի արտգործնախարարը և այլ պաշտոնատար անձինք արդեն իսկ արտահայտվել են այդ կապակցությամբ։








































