Ֆրանսիան ճանապարհի կեսից ետ չի կանգնի: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Փարիզի քաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը`անդրադառնալով Ֆրանսիայի խորհրդարանում ընդունված օրինագծի հետագա ճակատագրին:
Նրա համոզմամբ, Ֆրանսիան ընտրությունների նախաշեմին արդեն իսկ սկսել է մի գործընթաց, որից ետ չի կանգնի: Քաղաքագետը օրինագծի ընդունման հարցում կարևորեց նախընտրական ժամանակաշրջանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծ:










































