Լոնդոնի «Արսենալ»-ը, որը շարունակում է հարձակման գիծն ուժեղացնելու տարբերակներ փնտրել, պատրաստվում է պայքարել «Միլան»-ի հարձակվող Ալեշանդրե Պատոյին ձեռք բերելու համար: A Bola-ն հաղորդում է, որ «զինագործներ»-ի ղեկավարությունը 22-ամյա բրազիլացու տրանսֆերի ձեռքբերման համար պատրաստ է վճարել 25 մլն եվրո:
Սպասվում է, որ առաջարկը տեղի կունենա տրանսֆերային պատուհանի բացումից անմիջապես հետո: Սակայն «Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին հայտարարել է, որ հարձակվողը մրցաշրջանը կավարտի Իտալիայում:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Պատոն մասնակցել է 8 խաղի և խփել մեկ գնդակ:








































