Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արդարադատության նախարարությունը տվյալներ է ներկայացրել երկրի բանտերում գտնվող անձանց վերաբերյալ։ Նոյեմբերի վերջի դրությամբ՝ թուրքական բանտերում գտնվում է 127,831 մարդ, որոնցից 2317-ը անչափահասներ են։
Բանտերում պահվող անչափահասների 90 տոկոսը կալանավորված է։ Նշվում է, որ բանտերում գտնվող անձանց զգալի մասը քրդեր են, որոնք մեղադրվում են «ահաբեկչական կազմակերպության անդամ հանդիսանալու կամ նրա օգտին քարոզչություն կատարելու» մեջ։









































