Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գոհ է ընթացիկ մրցաշրջանում իր ակումբի ելույթներից: Նա, երկրպագուներին դիմելով, նշել է.
«Շատ պատճառներ կան ընթացիկ մրցաշրջանով հպարտանալու համար:
Կարևոր է այն, որ մենք տարին ավարտում ենք առաջատարի կարգավիճակով, և մրցաշարային աղյուսակի գագաթին նայելով`տեսնում ենք միայն մեզ: 2012 թվականին պետք է պաշտպանենք հռչակավոր ակումբի գույները և, իհարկե, նոր մրցանակներ ավելացնենք Իսպանիայի Գավաթին»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ «Ռեալ»-ն ընթացիկ մրցաշրջանում առայժմ 3 միավորով գերազանցում է «Բարսելոնա»-ին:






































